A
A
Հայաստանի սամբիստները կմեկնեն Մոսկվա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սամբիստները կմասնակցեն դեկտեմբերի 18 -19-ը Մոսկվայում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Ինչպես հայտնել է Հայաստանի սամբոյի նախագահ նախագահ Միքայել Հայրապետյանը, Մոսկվա կմեկնեն 10 սամբիստ, մասնավորապես՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Գրիգոր Մխիթարյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Վովիկ Խոջոյանը։
Ինչպես տեղեկացնում են մրցաշարի կազմակերպիչները, կորոնավիրուսի պատճառով մրցամարտերը կանցնեն առանց հանդիսականների։ Գավաթի խաղարկությանը մասնակցելու ցանկություն են հայտնել 17 երկրների 400 սամբիստ։ Կխաղարկվեն 27 կոմպլեկտ մեդալներ։