Բացել լրահոսը Փակել լրահոսը
կկ
A A
Քաղաքականություն

Կապանի համայնքապետը՝ տարածքը հանձնելու լուրերի մասին

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ այս պահին ադրբեջանցիների պահանջով  հանձնվում է Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ այս լուրը լարվածություն է  ստեղծել  բնակիչների շրջանում, սակայն ինքը դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չունի։

«Լուրեր են տարածվում, մարդկանց մոտ լարվածություն է առաջանում, բայց ես դեռ ոչինչ չգիտեմ»,- ասաց նա։