Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանի պատկերով խրտվիլակ՝ Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի  խումբ քաղաքացիներ այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բերելով իրենց հետ վարչապետի խրտվիլակը։ Ակցիայի մասնակիցների մեջ էին նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները։

Կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ վարչապետն ամեն օր, ամեն ժամ նոր տարածքներ է հանձնում թշնամուն առանց կռվի, առանց պատերազմի․

Նա համոզված է՝ վարչապետն  ամեն օր պատճառ է հանդիսանում, որ մեր զինվորները գերեվարվեն, փոխանակ մեկ ամիս հետո մեր բոլոր գերիները վերադարձած լինեին Հայաստան։

Ակցիայի մասնակիցները, խրտվիլակը թողնելով Կառավարության դիմաց, հեռացան։

Նրանց գնալուց հետո այն անմիջապես հեռացվեց բակից։