Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 16.12.
A A
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի գավաթում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: 

Այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկ: Այսօր մրցագորգ կմտնեն մեր չորս ըմբիշները: 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ կմրցի ռումինացի Ռազվան Կովաչի հետ: 

70 կգ քաշային Արման Անդրեասյանը որակավորման փուլում ուժերը կչափի մոլդովացի Վալենտին Բորզինի հետ, իսկ 74 կգ քաշային՝ Հրայր Ալիխանյանը՝ լեհ Պիոտր Սոկալսկու հետ: 125 կգ Հովհաննես Մաղաքյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչ փուլից, որտեղ նա կհանդիպի բելառուսցի Դենիս Խրոմենկովի հետ:

Մեր հավաքականի կազմում հանդես կգան նաև Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):