Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Դեռ անդունդում չենք, բայց մոտ ենք․ Գագիկ Մակարյան (տեսանյութ)

«Մենք մոտ ենք անդունդի եզրին, բայց մենք անդունդում չենք ու խիստ ճգնաժամային վիճակում չենք»,-ասում է   ՀՀ գործատուների միության նախագահ, հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝  գնահատելով  Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը։

Բայց տնտեսությունը հրատապ քայլերի կարիք ունի, քանի որ վիճակը վատանում է։ Գագիկ Մակարյանը շեշտում  է՝  տնտեսական բլոկի ներկայացուցիչները պետք է խիստ քայլեր ձեռնարկեն այս ամենի շուրջ, ինչը, նրա խոսքով՝  մենք, ցավոք, դեռ չենք նկատում․

«Փոխվարչապետը, ով դրա համար պատասխանատու է, հեռացած է տնտեսական հարցերից, զբաղված է այլ գործընթացներով։Սոցիալական ոլորտի նախարարությունը իմ կարծիքով այնքան էլ չի տիրապետում սոցիալական իրավիճակին, ինչը բավականին սրվում է»,-ասում է նա։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նախարարությունը պետք է ընդդիմախոսի կեցվածք ունենա տարբեր բարեփոխումների և որոշումներ կայացնելու հարցերում, ինչն այդպես չի։ Նա նշում է, որ կտրուկ պետք է վերանայվեն կառավարության և ԱԺ-ի օրակարգերը․  այդ օրակարգերը չեն արձագանքում այն մարտահրավերներին, որոնց Հայաստանն  այսօր հանդիպել է՝ տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում։

Ըստ Մակարյանի՝ կառավարությունը պետք է գնահատի իր քայլերը և ընտրի ռացիոնալ քայլեր, որոնք կբերեն իրավիճակի էական փոփոխության։