Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 15.12.
A A
Սպորտ

«Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր ելույթները

Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում:

 

Հաշվի առնելով  վերոնշյալը, առաջնության 8-րդ տուրի հետաձգված «Շիրակ-2» - «Ալաշկերտ-2» հանդիպումը չի կայանալու:

Մինչ այդ «Ալաշկերտ-2»-ը ոչ-ոքի էր խաղացել «Փյունիկ-2»-ի հետ (2:2) և վաստակած 3 միավորով զբաղեցնում էր վերջին՝ 11-րդ տեղը: