Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց անցկացվող Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին՝ Airthings Masters-ին:
Դրան մասնակցում են 12 շախմատիստ: Լևոն Արոնյանի հավանական մրցակիցներ կարող են դառնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ամերիկացիներ Վեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Դանիլ Դուբովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, նիդեռլանդցի Անիշ Գիրին, հնդիկ Պենտալա Հարիքրիշնան, իսպանացի Դավիդ Անտոնը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 26-ին: Նախ տեղի կունենան որակավորման փուլի հանդիպումները: Դեկտեմբերի 29-30-ին կկայանան քառորդ եզրափակիչ հանդիպումները, դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին՝ կիսաեզրափակիչները, իսկ հունվարի 2-ին և 3-ին՝ եզրափակիչը:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 200 հազար դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար պարգևավճար, իսկ եզրափակիչում պատվողը՝ 40 հազար: Ամենաքիչը կվաստակեն որակավորման փուլից դուրս մնացող շախմատիստները՝ 5000-ական դոլար: