A
A
Ալեն Երեմյանը՝ շախմատի Հայաստանի 1-ին խմբի ընտրական մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի ընտրական մրցաշարը, որին մասնակցեցին մինչև 18 տարեկան 8 շախմատիստ ու շախմատիստուհի։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեն Երեմյանը, որը 7 հնարավորից վաստակեց 5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Էմին Օհանյանը, որը առաջատարից ետ մնաց 1 միավորով: Նրանք նվաճեցին Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք:
Երկու շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Մարիամ Մկրտչյանը, որը 3,5 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց Արսեն Դավթյանի հետ: