Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ovasapyan
A A
Սպորտ

Դավիթ Օվասափյանը ցավալի պարտություն կրեց բրոնզի համար մրցամարտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Օվասափյանին չհաջողվեց մեդալ նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:

Մեր 130 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում հանդիպեց ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ: Առաջին մրցափուլից հետո նա հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում նախ պասիվության համար միավոր կորցրեց, իսկ վերջին վայրկյաններին 2 միավորանող հնարք բաց թողեց և պարտվեց 2:3 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը այս մրցումներում նվաճեց երկու մեդալ՝ մեկական արծաթ (Մալխաս Ամոյան) և բրոնզ (Սլավիկ Գալստյան):