Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kristante
A A
Սպորտ

«Ռոմայի» ֆուտբոլիստ Կրիստանտեն որակազրկվել է հայհոյելու համար

Իտալիայի Ա սերիայի մրցավարական կոմիտեի ղեկավար Գերարդո Մաստրանդեայի որոշմամբ Հռոմի «Ռոմայի» պաշտպան Բրայան Կրիստանտեն մեկ խաղով որակազրկվել է այն բանի համար, որ «Բոլոնյայի» հետ խաղի ժամանակ հայհոյել է:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 23-րդ րոպեին,երբ իտալացի ֆուտբոլիստը անկամայից գրավել է սեփական դարպասը: Այդ սխալից հետո նա զայրույթից սկսել է բարձրաձայն անվայել բառեր օգտագործել, որոնք լսվել են անգամ հեռուստառեպորտաժի ժամանակ: Ըստ կոմիտեի ղեկավարի, ֆուտբոլիստն անվայել արարք է թույլ տվել, որի համար պետք է բաց թողնի հաջորդ տուրի «Տորինոյի» հետ հանդիպումը:

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը կարող է բողոքարկել մրցավարական կոմիտեի որոշումը, սակայն դրա համար շատ քիչ ժամանակ ունի, քանի որ «Ռոմա» - «Տորինո» խաղը կայանալու է երեք օր անց, դեկտեմբերի 17-ին:

Ի դեպ, ինչպես նշում է աղբյուրը, հռոմեական ակումբի ֆուտբոլիստներ Իբանյեսն ու Վերետուն նույնպես բաց են թողնելու առաջիկա հանդիպումը, քանի որ «Բոլոնյայի» հետ խաղում նրանց ստացել են թվով 3-րդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում և ինքնաբերաբար որակազրկվել են մեկ խաղով: