Բացել լրահոսը Փակել լրահոսը
dadivank 1
A A
Հասարակություն

Ուխտագնացություն դեպի Դադիվանք (տեսանյութ)

Արցախի թեմի նախաձեռնությամբ ու խաղաղապահ ուժերի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Դադիվանք:

Հերթականը կայացավ երեկ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ: Մատուցվել է պատարագ. հոգևորականները կատարել են նաև հոգեհանգստի կարգ: Ուխտավորները վստահեցնում են՝ հինավուրց Դադիվանքի կամարների ներքո միշտ վառվելու են մոմեր ու հնչելու են հայկական շարականներ: