Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 14.12.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Պորտուգալիա, իսկ Սարգիս Ադամյանը՝ Նորվեգիա

Եվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի պորտուգալական «Բրագայի» հետ։ Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանի թիմը՝ գերմանական «Հոֆենհայմը», այս փուլում կխաղա նորվեգական «Մոլդեի» հետ։ Առաջին խաղերը կկայանան մրցակիցների հարկի տակ։

Ահա մնացած զույգերը

«Վոլֆսբերգեր» - «Տոտենհեմ»

«Դինամո» Կիև - «Բրյուգե»

«Ռեալ Սոսիեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բենֆիկա» - «Արսենալ»

«Ցրվենա Զվեզդա» - «Միլան»

«Անտվերպեն» - «Ռեյնջերս»

«Սլավիա» - «Լեսթեր»

«ՌԲ Զալցբուրգ» - «Վիլյառեալ»

«Կրասնոդար» - «Դինամո» Զագրեբ

«Յանգ Բոյզ» - «Բայեր»

«Գրանադա» - «Նապոլի»

«Մաքաբի» Թել-Ավիվ - «Շախտյոր»

«Լիլ» - «Այաքս»

«Օլիմպիակոս» - ՊՍՎ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան 2021թ փետրվարի 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 25-ին։