A
A
«Բարսելոնան» կմրցի «ՊՍԺ»-ի, իսկ «Ռեալը»՝ «Ատալանտայի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Նախորդ մրցաշարի հաղթող Մյունխենի «Բավարիան» այս փուլում կհանդիպի Հռոմի «Լացիոյի» հետ։ Առաջին խաղը տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում։
Ահա մնացած զույգերը․
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ - «Մանչեսթեր Սիթի»
«Աթլետիկո» - «Չելսի»
«Լայպցիգ» - «Լիվերպուլ»
«Պորտու» - «Յուվենթուս»
«Բարսելոնա» - «ՊՍԺ»
«Սևիլյա» - «Բորուսիա» Դորտմունդ
«Ատալանտա» - «Ռեալ»
1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան 2021թ փետրվարի 16-ին, 17-ին, 23-ին և 24-ին։ Խաղերը կկայանան առաջինը նշված թիմերի դաշտում։