Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 14.12.
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է Աշխարհի Գավաթի համար պայքարից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնել են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը ըմբշամարտի Աշխարհի Գավաթում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պարտվել էր որակավորման առաջին փուլում, սակայն իրավունք էր ստացել մասնակցելու բրոնզե մեդալի համար սփոփիչ մրցաշարին։

Այդպիսով, այսօր մրցագորգ դուրս կգա միայն ծանրքաշային Դավիթ Օվասափյանը, որը 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ։