Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել իր կարիերայում:

Նրա թիմը՝ «Յուվենթուսը», Իտալիայի առաջնության խաղում 3:1 հաշվով հաղթել է «Ջենոային»: Պորտուգալացի հարձակվողը վստահ իրացրել է երկու 11մ հարվածները և դուբլ ձևակերպել:

Ինչպես հայտնում են վիճակագիրները, Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որն ազգային առաջնության խաղերում իր թիմի կազմում տարել է 400 հաղթանակ: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 365 հաղթանակ, երրորդում՝ «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է՝ 350:

Նշենք նաև, որ Քրիշտիանու Ռոնալդուն այդ խաղում «Յուվենթսւսի» կազմում անցկացրել է 100-րդ հոբելյանական հանդիպումը, որոնք ընթացքում պորտուգալացի հարձակվողը դարձել է 80 գոլի հեղինակ:

Չնայած հաղթանակին, Իտալիայի գործող չեմպիոնն ընթացիկ առաջնությունում առայժմ զբաղեցնում է 4-րդ տեղը՝ ետ մնալով «Միլանից», «Նապոլիից» և «Ինտերից»: