A
A
Սլավիկ Գալստյանը՝ ըմբշամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
Մեր 67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը 3-րդ տեղի համար մենամարտում հանդիպեց ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ: Առաջին մրցափուլից հետո նա թեև զիջում էր 0:4 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ բեկում մտցնել և մաքուր հաղթանակ տոնեց:
Այդպիսով, Սլավիկ Գալստյանը մեր թիմի համար նվաճեց առաջին բրոնզե մեդալը: