A
A
Արթուր Ալեքսանյանը և Դավիթ Օվասապյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի նախնական փուլերի մարտերը:
Մեր գերծանր քաշային ըմբիշ Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակիչում մաքուր պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմյոնովից և դուրս մնաց գավաթի համար պայքարից: Մեր մարզիկը վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ:
Մրցանակային 3-րդ տեղի համար կպայքարի նաև Օլիմպիական չեմպիոն, 97կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը որակավորման մեկնարկում պարտվել էր Մուսա Եվլոևին (1-5), սակայն վերջինս դուրս էր եկել եզրափակիչ: Մեր ըմբիշը վաղը սփոփիչ գոտեմարտը կսկսի բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ մարտով: Հաղթելու դեպքում նա կհանդիպի իրանցի Մոհամադհադի Սարավու հետ: