«Ռոման» մրցակցի դաշտում ջախջախեց «Բոլոնյային», Մխիթարյանը բարձր գնահատական ստացավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Բոլոնյային»:
Կողմերը բոլոր գոլերը խփեցին առաջին կեսում: «Ռոմայի» կազմում աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Լորենցո Պելեգրինին, որոնք դարձան մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրանք մասնագետների կողմից արժանացան 8 գնահատականի: Հյուրերի կազմում աչքի ընկան նաև Էդին Ջեկոն ու Յորդան Վերետուն, իսկ երկու գնդակ սեփական դարպասն ուղարկեցին բոլոնյացի Անդրեա Պոլին ու հռոմեացի Բրայան Քրիստանտեն:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: «Բոլոնյան» 7-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և իր ակտիվում եղած 12 միավորով այժմ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հաջորդ խաղը «Ռոման» կանցկացնի դեկտեմբերի 17-ին: Այդ օրը «կարմրադեղինները» սեփական դաշտում կհանդիպեն «Տորինոյի» հետ, որն ընթացիկ տուրում 2:3 հաշվով պարտվել է «Ուդինեզեին» և այժմ 6 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում: