Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

Ինչու է հետաձգվել ֆուտբոլի Պրեմիեր լիգայի «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպումը

Վանաձորի  «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պարզաբանել է Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպման հետաձգումը:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Այսօր Վանաձորում պետք է կայանար VBet Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպումը։ Մեր ֆուտբոլասերներին հետաքրքրում է, թե ինչու ՀՖՖ-ն հետաձգեց այս մրցավեճը։

Տեղեկացնում ենք ֆուտբոլային հանրությանը, որ «Ալաշկերտը» պաշտոնական նամակով դիմել էր «Լոռի ՖԱ»-ին խաղը հետաձգելու համար, քանի որ «Ալաշկերտի» 5 ֆուտբոլիստներ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանալու մասնակցել տվյալ հանդիպմանը։ Առաջնորդվելով «Արդար խաղի» սկզբունքներով և միավորները վիճարկելով միայն հավասար մրցակցային պայմաններում՝ «Լոռին» տվել է համաձայնություն խաղը հետաձգելու համար», - նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Նշենք, որ առաջնության աշնանային հատվածից հետո «Լոռի ՖԱ»-ն 17 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Ալաշկերտը» 18 միավորով «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» հետ բաժանում է առաջին տեղը: