Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բերման են ենթարկվում Հանրապետության հրապարակի ակցիայի մասնակիցները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմացից հայտարարեցին երթի մասին, սակայն Ամիրյան փողոցից հրաժարվեցին երթի մտքից, քանի որ ոստիկանությունը հորդորեց քայլել միայն մայթերով։

Նրանք կրկին հավաքվեցին կառավարության շենքի մոտ, որտեղ կրկին ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մասնակիցներից մի քանիսին։

Հրապարակում իրավիճակը այս պահին համեմատաբար հանդարտ է, բայց ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել Կառավարության շենքի տարածքում։

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ անհնազանդության ակցիաները շարունակական են լինելու։