Կառավարության շենքի մոտ հավաքվածները պահանջում են վարչապետի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի խումբ քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, իսկ Կառավարության շենքի ներսում ընթանում է Կառավարության հերթական նիստը։
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականցնում Կառավարության շենքի մոտ։
«Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց դավաճանական մի փաստաթուղթ, որով հանձնեց 10․000 քկմ տարածք, դավաճանեց նորանկախ Հայստանի պատմությունը, դավաճանեց Արցախի համար տված մեր բոլոր զոհերի կյանքը»,- հայտարարում է հավաքի մասնակիցներից մեկը և պնդում, որ Նիկոլ Փաշինյանը պեք է հեռանա։
Հավաքվածները վանկարկում են «Հայաստան՝ առանց Նիկոլ»։
«Պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում կոռւոպցիայի դեմ, այլ նաև խոշոր կոռուպցիոներներ են»,-հայտարարեց Փաշինյանի հրաժարականը պահանջողներից Անդրանիկ Թևանյանը և հավելեց, որ պետք է քննել և հասկանալ՝ Հայստանն այս վիճակին հայտնվեց հիմարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանքով։