Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը հիվանդանոցում է. նա կվիրահատվի (տեսանյութ)

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,գտնվում է հետազոտման փուլում:
 
«Հարգելի գործընկերներ
 
Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,հետազոտման փուլն ավարտվել է, արդյունքների համաձայն քաղաքացին ունի կոտրվածք՝ձախ սրունքի զույգ ոսկրերի: Բժիշկների ցուցմամբ քաղաքացին պետք է վիրահատվի»:
 
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով նրա ոտքը կոտրվել է: