A
A
Ցուցարարի ոտքը կոտրեցին. լարված իրավիճակ՝ Մյասնիկյան պողոտայում. Aravot.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄյասնիկյան պողոտայում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններ էին իրականացնում. փակել էին պողոտան, գրում է Aravot.am-ը:
Քիչ առաջ մի մեքենա, որի ապակիները մգեցված էին, որի վարորդը ցանկանում էր անցնել պողոտայով, սակայն անհնազանդության ցույցի պատճառով չէր կարողանում՝ մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա՝ վրաերթի ենթարկելով և կոտրելով նրա ոտքը: Այնուհետև քշեց, հեռացավ: Ցուցարարի ոտքը կոտրվեց: Երբ ցուցարարները գոչեցին՝ ոտքը կոտրեց, ոտքը կոտրեց, կողքին կանգնած մի կին ասաց. «Լավ արեց»:
Ցուցարարները մեքենաներից մեկով ոտքը կոտրված քաղաքացուն տեղափոխեցին հիվանդանոց:
Աղբյուր՝ Aravot.am