Բացել լրահոսը Փակել լրահոսը
22F44057-C339-41E8-920E-BD8702E15C2F_w1200_r1
A A
Հասարակություն

Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից 

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 14-ից արգելք է դնում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է պեպինո խճանկարային վիրուսով ապրանք:

««Ռոսսելխոզնադզորը» անհրաժեշտ է համարում 2020թ. դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից արտահանվող/կամ այնտեղ արտադրվող լոլիկի և պղպեղի մուտքը Ռուսաստան՝ ՌԴ տարածքում պեպինո խճանկարային վիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մարզից նախկինում ներմուծվել է վարակված բանջարեղեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է լոլիկի և խնձորի ներմուծումն Ադրբեջանից: