A
A
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի մրցաշարում ամրապնդեց առաջատարի դիրքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է վստահ հանդես գալ Բարսելոնայում ընթացող միջազգային մրցաշարում:
Կայացած 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հաղթեց իսպանացի Մանուել Լոպես Մարտինեսին, վաստակեց 6 միավոր և ամրապնդեց առաջատարի դիրքը: Բանն այն է, որ նրանից կես միավորով ետ մնացող Ալվար Ալոնսոն անսպասելի ոչ-ոքի խաղաց վերջին տեղում գտնվող Սոֆի Միլիենի հետ: Վերջինիս հավասարվեց նրա հայրենակից Մարկ Նարցիսիոն, որը հաղթեց արգենտինացի Ֆերնանդո Պերալտային և նույնպես վաստակեց 5 միավոր:
Այսօր նախատեսված 8-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սևերով կհանդիպի վրացուհի Նինո Բաթիաշվիլու հետ, որը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: