Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xaxacank
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունը կսկսի Լիխտենշտեյնում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր հաստատվել է ընտրական J խմբի խաղացանկը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը: Ահա մեր թիմի խաղացանկը.

 

Մարտի 25. Լիխտենշտեյն - Հայաստան

Մարտի 28. Հայաստան - Իսլանդիա

Մարտի 31. Հայաստան - Ռումինիա

Սեպտեմբերի 2. Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան

Սեպտեմբերի 5. Գերմանիա - Հայաստան

Սեպտեմբերի 8. Հայաստան - Լիխտենշտեյն

Հոկտեմբերի 8. Իսլանդիա - Հայաստան

Հոկտեմբերի 11. Ռումինիա - Հայաստան

Նոյեմբերի 11. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա

Նոյեմբերի 14. Հայաստան – Գերմանիա