Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 8.12.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. 5 թեկնածու՝ փլեյ-օֆֆի երեք տեղերի համար

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի առաջին հանդիպումները: Նախատեսված ութ խաղերից մարզական առումով մեծ նշանակություն ունեն երեքը:

Նախ, Հռոմի «Լացիոն» ու «Բրյուգեն» իրար հետ խաղում կվիճարկեն F խմբի երկրորդ ուղեգիրը: Փլեյ-օֆֆ մտնելու համար իտալացիներին բավական է խաղալ ոչ-ոքի, իսկ ահա բելգիացիներին պետք է միմիայն հաղթանակ:

H խմբում թափուր մնացած երկու ուղեգրերի համար կպայքարեն երեք թիմեր՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «ՊՍԺ»-ն և «ՌԲ Լայպցիգը», որոնք ունեն 9-ական միավոր: Գերմանական ակումբը 1/8 եզրափակիչ մտնելու համար հյուրընկալվելիս պետք է անպայման հաղթի անգլիական ակումբին: Ոչ-ոքին ձեռք կտա միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի չեմպիոնը զուգահեռ խաղում սեփական դաշտում պարտվի Թուրքիայի չեմպիոն «Բաշաքշեխիրին», ինչն այնքան էլ իրատեսական չէ:

G խմբում, որտեղ «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» ժամանակից շուտ գրավել են առաջին երկու տեղերը, ուկրաինական Կիևի «Դինամոն» ու հունգարական «Ֆերենցվարոշը» իրար հետ խաղում կվիճարկեն Եվրոպայի լիգայի միակ ուղեգիրը:

E խմբում փլեյ-օֆֆ են մտել Լոնդոնի «Չելսին» ու իսպանական «Սևիլյան», իսկ Եվրոպայի լիգայում հանդես կգա ռուսական «Կրասնոդարը»: