Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բանակի շինարարության առաջին քարը դնողներից է եղել Աստվածատուր Պետրոսյանը. Աիդա Սերոբյան (տեսանյութ)

«Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր կդառնար 68 տարեկան։

Եռաբլուրում նրա շիրմաքարի մոտ էին հավաքվել Պետրոսյանի հարազատներն ու մարտական ընկերները։

«Ա1+»-ի հետ զրույցում նրա հետ մարտական ուղի անցած գնդապետ Աիդա Սերոբյանը ընդգծեց՝ Պետրոսյանը բանակի շինարարության առաջին քարը դնողներից է եղել

«Վազգեն Սարգսյանի հետ պարոն Պետրոսյանը հիմնադրեց Հայոց բանակը»։

Սերոբյանն ասում է՝ այս պատերազմի ընթացքում մեկ անգամ է խոսել գեներալի հետ

«Ցավոք սրտի, այս մարտի ընթացքում չենք հանդիպել»,-ասում է Սերոբյանը։

Ոստիկանության գնդապետ, Պետրոսյանի մարտական ընկեր Նիկողայոս Եղիազարյանը շեշտեց՝ հայրենիքի, մարտական ընկերների, քրոջ հերոս որդու՝ Վահագն Ասատրյանի կորստի ամբողջ ցավին չկարողացավ դիմանալ գեներալը և ձգտեց դեպի անմահություն

«Իր կյանքի առաջին մասը նվիրեց գիտությանը, կրթությանը, մշակույթին, ընտանիքին, կյանքի երկրորդ մասը նվիրեց բանակին ու բանակաշինությանը, «Արծիվ մահապարտների» գումարտակի ստեղծմանը և առհասարակ բոլոր մարտական ջոկատների կնքնահայրն է»։

Աստվածատուր Պետրոսյանի թոռնուհին՝ Լաուրան հիշում է՝ զինվորական պապը ընտանիքում անսահման հոգատար էր, նաև ռոմանտիկ

«Մենք Ռոմեո և Ջուլիետ էինք ասում տատիկիս ու պապիկիս, մեծ տարիքում էլ նույնն էր մնացել՝ նույնքան ռոմանտիկ»։

Մյուս թոռնուհին՝ Արաքսն էլ ասում է՝ պապիկը երգեր էր գրում, պապի գրած վերջին երգն էլ պատրասվում է ձայնագրել պապի ու հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի համար։