Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori 8.12.
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն մեծ դժվարությամբ հաղթեց ետնապահին և բարձրացավ 3-րդ տեղ

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»։

Դաշտի տերերը սկզբում երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց չկարողացան պահպանել առավելությունը։ Թվում էր, թե կգրանցվի մարտական ոչ-ոքի, սակայն խաղավարտից հինգ րոպե առաջ Արամ Քոչարյանը երրորդ անգամ գրավեց շիրակցիների դարպասը և կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 3։2։

«Լոռի ՖԱ»-ն այս հաջողությունից հետո վաստակեց 17 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ։ Աղյուսակն առայժմ 18-ական միավորով գլխավորում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։ «Շիրակը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Առաջիկա օրերին տեղի կունենան հետաձգված հանդիպումներ։ Կենտրոնական խաղում «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։