Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի օնլայն առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել առցանց անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մեր շախմատիստները մասնակցում են միայն մինչև 16 և 18 տարեկանների մրցաշարերին։ Մինչև 18 տարեկանների առաջնությունում հանդես եկող Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանն առաջին երկու տուրերում տարել են երկուական, իսկ Արմեն Բարսեղյանը՝ մեկ հաղթանակ։
Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը մրցաշարը նույնպես սկսել է երկու հաղթանակով, իսկ Արշակ Մելքոնյանը տարել է մեկ հաղթանակ, իսկ մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի։
Այսօր տեղի կունենան 3-5-րդ տուրերը։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է 2 փուլով։ Նախ ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի պատանի շախմատիստները կպայքարեն եզրափակիչ մրցաշարի 3-ական ուղեգրերի համար։ Փլեյ-օֆֆ մտած 12 շախմատիստներին կմիանան տարիքային խմբերում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները, որոնք նոկաուտ մրցակարգով կորոշեն չեմպիոններին։