Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրադարան
A A
Հասարակություն

Ինչպես կարող են հայ հեղինակները ստանալ DOI անհատական համարները

Հայաստանի ազգային գրադարանը գործարկել է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգի ծառայությունը:

Գրադարանի հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժնի  վարիչ Քրիստինե Մատթևոսյանն ասում է՝    թույլ է տալիս խաչաձեւ կապ ապահովել համաշխարհային գիտական ամսագրերի հրապարակումների միջև:

CrossRef-ը PILA (Publishers International Linking Association) ընկերության նախաձեռնությամբ ստեղծված և DOI (Digital Object Identifier) տեխնոլոգիայի վրա հիմնված գիտական-տեղեկատվական նյութերի և դրանց մետատվյալների միջազգային ռեգիստր է: Դրա հիմնական նպատակն է ապահովել գիտական բովանդակություն ունեցող հրապարակումների մատչելիությունը օգտատերերի համար՝ հեշտացնելով հետազոտությունների որոնումը, մեջբերումն ու գնահատումը, ինչպես նաև  գիտական միջավայրում հաղորդակցության բարելավումը:

 Գիտական հոդվածների հայ հեղինակներն  իրենց աշխատանքների DOI անհատական համարները ստանալու համար պետք է դիմեն ազգային գրադարանի հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժին:

Քրիստինե Մատթևոսյանը վստահեցնում  է՝  DOI-ն նպաստում է  ազդում է հեղինակի կամ հրատարակչի հեղինակության մեծացմանը, քանի որ օգտագործելով նույնականացուցիչը, նյութերը կարող են տեղադրվել աշխարհի առաջատար գիտական ​​մատենագիտական ​​կատալոգներում:

 Եթե ​​DOI ստացած հոդվածը մեջբերում է որևէ ամսագիր, որը ներառված է հեղինակավոր տվյալների շտեմարաններում, այն նույնպես մուտքագրվում է այդ շտեմարաններում, որն էլ էապես մեծացնում է դրա նշանակությունը: