A
A
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է գլխավորել Բարսելոնայի մրցաշարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Բարսելոնայում ընթացող միջազգային մրցաշարում:
Կայացած 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սևերով հաղթեց իսպանացի Միգել Մունյոսին, վաստակեց 5 միավոր և պահպանեց առաջատարի իր դիրքը: Նրանից կես միավորով ետ մնացող Նինո Բացիաշվիլին ու Մարկ Նարցիսիոն ոչ-ոքի խաղացին իրար հետ, իսկ ահա Ալվար Ալոնսոն հաղթանակ տարավ:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կմրցի իսպանացի Մանուել Լոպես Մարտինեսի հետ, որը 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ալվար Ալոնսոյի մրցակիցը ֆրանսուհի Սոֆի Միլիեն է, որը ունի ընդամենը կես միավոր: