A
A
Հայտնի են բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ին«Դինամո» ՄՀԿ-ում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ահա Հայաստանի 2020թ չեմպիոնները՝ ըստ քաշային կարգերի.
46 կգ քաշային կարգ - Սամվել Գևորգյան
48 կգ - Սարգիս Չանչուլյան
50 կգ - Սուրեն Ասլամազյան
52 կգ - Խաչատուր Մանուկյան
54 կգ - Մանվել Պետրոսյան
57 կգ - Էրիկ Իսրայելյան
60 կգ - Արթուր Մկրտչյան
63 կգ - Արես Հակոբյան
66 կգ - Հայկ Գալստյան
70 կգ - Գարիկ Անտանոսյան
75 կգ - Հայկո Սարգսյան
80 կգ - Ջանիկ Սարգիսջանով
+80 կգ - Ավետիք Հովակիմյան
Առաջնությանը մասնակցեցին մոտ 160 բռնցքամարտիկ: Այսօր մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը, իսկ դեկտեմբերի 14-19-ը տեղի կունենա մեծահասակների առաջնությունը: