Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID-19 (1)
A A
Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է միայն Արսեն Թորոսյանը

Արդեն մի քանի օր է, ինչ պոլիկլինիկաներում   վերսկսվել են  առողջ բնակչության պատվաստումները՝ սեզոնային գրիպի դեմ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝  երբ կորոնավիրուսային հիվանդության թվերը սկսել էին աճել՝ հասնելով մինչև 2000-ի, բնակչության մասնակցությունը մի պահ դանդաղել էր։

 «Սկզբում մարդիկ վախենում էին, մտածում էին, որ եթե գան պատվաստման, պոլիկլինիկաներում կվարակվեն, բայց հիմա, երբ թվերն արդեն նվազում է, մարդիկ ակտիվ մասնակցում են պատվաստումներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է նա։

Հիշեցնենք, որ  հոկտեմբեր ամսից սկսվել էին ռիսկի խմբերի պատվաստումները։  Ինչ վերաբերվում է  կորանավիրուսի դեմ պատվաստանյութին, ապա առայժմ մեկ հոգի է պատվաստվել՝ ի դեմս Առողջապահության նախարարի։

Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստանյութը որևէ հետևանք չի թողել և նախարարը շուտով պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը կստանա։

Նոյեմբեր ամսին ՌԴ-ի Առողջապահության նախարարության կողմից ՀՀ-ն Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ   էր նվեր ստացել։ Այն առայժմ օգտագործվելու է կլինիկական փորձարկման ձևով՝ ինչպես ՌԴ-ում։

 «Այս պահին կան կամավոր գրանցվողներ, ովքեր սպասում են իրենց հերթին՝ պատվաստվելու համար, որոշակի գործընթացների ավարտից հետո նրանք հերթով կպատվաստվեն»,- ասում է նա։