Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կիմանա աշխարհի 2022թ առաջնության նոր մրցակիցներին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում այսօր տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Եվրոպայի ընտրական փուլի վիճակահանությունը: Այն կանցկացվի առցանց ձևաչափով: 

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին Եվրոպայից կմասնակցեն ռեկորդային թվով 55 թիմեր: Դրանք բաժանվելու են 10 խմբի, հինգը 6-ական, հինգը՝ 5-ական թիմով: Խմբերի հաղթողներն ուղիղ կմտնեն առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղ գրաված 10 թիմերը և 2020թ Ազգերի լիգայի խաղարկության լավագույն երկու թիմերը կբաժանվեն երեք խմբի և օլիմպիական մրցակարգով կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:

Հայաստանի հավաքականը ընգրկված է 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության 5-րդ զամբյուղում: Այստեղ են նաև Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Էստոնիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Կոսովոյի, Լիտվայի, Լատվիայի և Անդորայի հավաքականները:

Ահա Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն ըստ զամբյուղների.

1-ին զամբյուղ. Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Գերմանիա, Դանիա, Նիդեռլանդներ

2-րդ զամբյուղ. Շվեյցարիա, Լեհաստան, Շվեդիա, Ուելս, Ուկրաինա, Ավստրիա, Սլովակիա, Սերբիա, Թուրքիա, Ռումինիա

3-րդ զամբյուղ. Ռուսաստան, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Հունգարիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Չեխիա, Ֆինլանդիա, Հունաստան

4-րդ զամբյուղ. Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Բուլղարիա, Ալբանիա, Վրաստան, Իսրայել, Բելառուս, Լյուքսեմբուրգ 

6-րդ զամբյուղ. Մոլդովա, Մալթա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կմեկնարկի 2021 թվականի մարտի 24-ին, կավարտվի հոկտեմբերի 16-ին: Փլեյ-օֆֆ փուլը տեղի կունենա 2022թ մարտի 24-ից մինչև մարտի 29-ը: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը: