Դիեգո Մարադոնան ամեն ամիս 100 հազար եվրո է ծախսել
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ամեն ամիս 10 միլիոն արգենտինական պեսո է ծախսել (մոտ՝ 100 հազար եվրո) իր մոտ մարդկանց օգնելու համար: Այդ մասին հայտնում է իսպանական Marca թերթը:
Ըստ աղբյուրի, այդ գումարները հիմնականում փոխանցվել են ֆուտբոլիստի մոտ հարազատների, բարեկամների, աշխատակիցների 50 ընտանիքներին: Մարադոնայի ֆինանսական գործերի կառավարիչ Խորխե Ռիալը հաստատել է այդ փաստը՝ ավելացնելով, որ այդ ընտանիքներն այժմ հայտնվել են լուրջ խնդիրների առջև:
«Ֆուտբոլիստի մահվանից հետո նրա անձնական հաշիվները սառեցվել են: Հիմա չգիտենք, թե որտեղից ենք վճարելու այդ գումարները: Ուստի այսօր շատ կարևոր է Մարադոնայի ժառանգության և կարողության ճիշտ բաշխումը: Ոչ մեկը չպետք է տուժի դրանից», - ասել է ֆուտբոլիստի ֆինանսական օգնականը:
Հիշեցնենք, որ 1986թ աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին՝ սրտի կանգի պատճառով: