Բացել լրահոսը Փակել լրահոսը
Haykaz-Ruzan-Arcax-1
A A
Հասարակություն

Այսօր Վանաձորի մանկատանը տեղի ունեցավ Արցախից եկած Հայկազի ու Ռուզաննայի հարսանիքը․ Առավոտ (տեսանյութ)

Արցախյան պատերազմը սկսելուց հետո Ստեփանակերտից Վանաձոր է տեղափոխվում նաեւ ծնունդով երեւանցի Ռուզաննա Թադեւոսյանը:

55-ամյա կինը որդու հետ ապաստան է գտնում Վանաձորի մանկատանը:

Սակայն գալով Վանաձոր՝ Ռուզաննան չի էլ պատկերացրել, որ այստեղ կյանքն ամբողջովին կփոխվի ու նոր ընթացք կստանա:

Նոր կյանքի պատճառը դարձավ նույն կացարանի բնակիչ 53-ամյա Հայկազ Հակոբյանը:

Տղամարդը կացարան եկավ Ռուզաննայից մի քանի օր անց: Եվ նրա ուշադրության կենտրոնում անմիջապես հայտնվեց Ռուզաննան, որը, ինչպես ինքն է ներկայացնում, համեստ ու խելացի կին է, այդ իսկ պատճառով էլ սիրտը գրավեց.

«Տեսա, աչք դրեցի վրեն, հետեւից ման եկա: Ես մի սենյակում էի, աչքս մյուս սենյակում՝ իրա հետ էր: Համեստությանն եմ սիրահարվել, նկատել եմ, որ ոչ մեկի հետ շփում չի ունեցել: Եվ որոշեցի ամուսնանալ իր հետ: Որոշեցի ու Ռուզաննայի տղայի հետ էլ խոսեցի, ասեց, եթե մայրս համաձայն է, ես համաձայն եմ: Ոչինչ, որ պապիկ եմ, կամ ծեր եմ, ես կարող եմ իմ լեզվով բոլոր կանանց սիրտն էլ գրավել: Այստեղ խոսում է խելքը»,- ասում է Հայկազը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ