A
A
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը առաջին խաղում հաղթեց Բուլղարիային. ԵՎՐՈ-2022
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում կայացավ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա - Հայաստան հանդիպումը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Համլետ Մանուկյանը՝ 2 անգամ, Դավիթ Ասլանյանը և Վլադիմիր Սանոսյանը:
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին: