«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ. մրցավարը չեղարկեց Մխիթարյանի խփած գոլը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ:
Հանդիպման գլխավոր իրադարձությունները տեղի ուենցան առաջին կեսում: Նախ 41-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց հռոմեացիների իսպանացի կիսապաշտպան Պեդրոն: Տանտերերը չնայած մնացին 10 խաղացողով, սակայն չորս րոպե անց գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Սակայն, հյուրերը բողոքարկեցին դարպասի գրավումը՝ համարելով, որ մինչ այդ եղել է խաղի կանոնների խախտում: Հանդիպման մրցավարը դիմեց VAR համակարգի օգնությանը և որոշ ժամանակ անց չեղարկեց գոլը:
Երկրորդ խաղակեսն անցավ հավասար պայքարում և թիմերին այդպես էլ չհաջողվեց փոխել խաղի հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ ահա «Սասուոլոն» 19 միավորով մնաց նույն՝ 4-րդ հորիզոնականում:
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 10-ին: Այդ օրը հռոմեացիները Եվրոպայի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում, Սոֆիայում կմրցեն տեղի ԲԿՄԱ-ի հետ: