Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Սասուոլո». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում Հռոմի «Ռոման» այսօր սեփական դաշտում կհանդիպի «Սասուոլոյի» հետ:

Հռոմեական ակումբը 9 խաղում վաստակել է 17 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականում: Մրցակիցը մեկ միավոր շատ ունի և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է տանտերերի մեկնարկային կազմում:

 

«Ռոմա» - «Սասուոլո» սկզբունքային մրցախաղը կմեկնարկի ժամը 18:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.