A
A
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Փյունիկին» և միավորներով հավասարվեց առաջատարին
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակում Երևանի «Փյունիկն» այսօր ընդունեց «Արարատ-Արմենիային»:
«Հանրապեստական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 11մ հարվածով խփեց Մաիլսոն Լիման, հանդիպման 25-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 18 միավոր և հավասարվեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: Նրանց հաջորդող «Նոան» ունի 16 միավոր, բացի այդ մեկ խաղ ավելի է անցկացրել: «Փյունիկն» առաջին պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և վաստակած 5 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 8-րդ տեղը:
Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Այդ օրը «Լոռի ՖԱ»-ն Վանաձորում կհյուրընկալի ետնապահ «Շիրակին»: