A
A
Բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել․ Գոռ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ևս մեկ գրառում է արել․
Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։
Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։