Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van-noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Վանին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական. ՀՀ Պրեմիեր Լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում այսօր Չարենցավանում միմյանց հետ հանդիպեցին տեղի «Վանն» ու «Նոան»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 27-րդ րոպեին խփեց Մաքսիմ Մայրովիչը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 16 միավոր և 6-րդ տեղից բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Վանը» իր ունեցած 10 միավորով մնաց նույն՝ 7-րդ տեղում:

Վաղը տեղի կունենա մեկ հանդիպում: «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: