Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo 5.12.
A A
Սպորտ

Իմ շնորհիվ գլխավոր մարզիչ դառնում են ոչ միայն նախկին ֆուտբոլիստները. Ժոզե Մոուրինյո

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ինքը մեծ ազդեցություն է թողել ֆուտբոլի վրա, հատկապես մարզչական բնագավառում:

«Հիմա մարդիկ բոլորովին այլ կերպ են վերաբերվում գլխավոր մարզչի նշանակման հարցին: 20-30 տարի առաջ խնդիրն այն էր, որ թեկնածուները հիմնականում լինում էին նախկին ֆուտբոլիստները: Տարիների ընթացքում մարդիկ, ստանալով համապատասխան կրթություն և զուգահեռաբար զբաղվելով ֆուտբոլային գործունեությամբ, կարողացան հասնել հաջողությունների, չնայած նրանք չէին եղել մեծ ֆուտբոլիստներ: Այսօր ցանկացած մարդ, ով սիրում է ֆուտբոլը, բայց չի կարողացել դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բոլոր հնարավորություններն ունի լավ մարզիչ դառնալու համար: Նախկինում ես հանդիպել եմ նման խնդիրների, սակայն հիմա դա չկա: Ես դա համարում եմ իմ ժառանգությունը», - Web Summit կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է պորտուգալացի մարզիչը:

Նշենք, որ Ժոզե Մոուրինյոն իր մարզչական կարիերան սկսել է որպես անգլիացի մասնագետ Բոբի Ռոբսոնի թարգմանիչ՝ նախ Լիսաբոնի «Սպորտինգում», ապա «Պորտուում» և «Բարսելոնայում»: Հետո նա դարձել է հոլանդացի Լուի վան Գալի օգնականը կատալոնական ակումբում, իսկ 2000 թվականից դարձել է «Բենֆւիկայի» գլխավոր մարզիչը: Նա 20 տարվա ընթացքում նվաճել է 25 տիտղոս, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2017թ Եվրոպայի լիգան, որի կազմում հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: