
A
A
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Սերբիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են.
«Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:










Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ մասնակիցների ընտրությունը կատարել են՝ հաշվի առնելով վերջերս կայացած ՀՀ առաջնության արդյունքները:
Հ․ Կուրղինյանը վստահեցում է՝ ըմբիշների տրամադրվածությունը մարտական է, մարզավիճակը՝ գոհացուցիչ․
«Հաշվի առնելով, որ տևական ժամանակ մրցաշարերի չենք մասնակցել՝ տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում, բոլորի տրամադրվածությունը մարտական է։ Բավականին ուժեղ կազմ ունենք, մեր երիտասարդ մարզիկներն արդեն պատրաստ են նման խոշոր մրցաշարերի։ Ներկայացուցիչներ չենք ունենա միայն 92 կգ և 97 կգ քաշային կարգերում, քանի որ այս պահին պատրաստ ըմբիշներ չունենք»։
Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով՝ առաջիկայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ Աշխարհի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն է ըմբիշների ուժերը գնահատելու և համապատասխան հետևություններ անելու տեսանկյունից․
«Մեր ընտրանու վերջին մրցաշարը եղել է փետրվարին Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունը։ Մեզ վարկանիշային մրցաշարեր են սպասվում, որոնց նախապատրաստական փուլի համար Աշխարհի գավաթը, կարելի է ասել, մեկնարկային մրցաշար է։ Ուժերը գնահատելու տեսանկյունից սա շատ լավ հնարավորություն է»։

