Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный4
A A
Հասարակություն

«Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ». Սեյրան Սողոյան (տեսանյութ)

Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր, մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին:
 
Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել:
 
Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը: Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում: