Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 4.12.
A A
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթում կմասնակցի յոթ ըմբիշով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության կազմը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Մեր թիմն այսպիսի կազմ կունենա առաջիկա մրցումներում.

57 կգ՝ Արսեն Հարությունյան

61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան

65 կգ՝ Վազգեն Թեւանյան

70 կգ՝ Արման Անդրեասյան

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

79 կգ՝ Արման Ավագյան

86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան

125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան

 

Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ չի ունենա 92 և 97 կգ քաշային կարգերում:

 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի անհատական Գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-18-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: