Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստի PCR թեստերը դրական են եղել. թիմի խաղերը հետաձգվել են

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի ֆուտբոլիստներն ու անձնակազմը կորոնավիրուսային COVID-19 PCR հերթական թեստավորումն են անցել։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի 5 ֆուտբոլիստի PCR թեստերի պատասխանները եղել են դրական։ Վարակակիր խաղացողներն ինքնամեկուսացվել են։

«Ուրարտուի» ֆուտբոլիստների թեստերի պատասախանները ուղարկվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաշվի առնելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետը, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ կայացված որոշումը, կայացրել է որոշում հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի դեկտեմբերի 6-ին նշանակված 15-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ», ինչպես նաև 7-րդ տուրից հետաձգված և դեկտեմբերի 11-ին նշանակված «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» հանդիպումները։