A
A
«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ հերքում է Ստեփանակերտին մատակարարվող ջրի որակին առնչվող մտահոգությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ հերքում է մայրաքաղաքին մատակարարվող ջրի որակին առնչվող մտահոգությունները: Ոչ պատերազմի ընթացքում և ո՛չ էլ հրադադարից հետո, ընկերությունը չի դադարեցրել իր աշխատանքները:
Համակարգի կրած վնասներին զուգահեռ, ամենաթեժ օրերին անգամ՝ ջրի սանիտարական որակը ստուգվել է ըստ կարգի:
Այսօր էլ՝ որակին հետևում են ամենայն խստությամբ: Ոլորտի մասնագետները վստահեցնում են. բնակչության անհանգստությունները տեղին չեն: Վտանգի կասկածի դեպքում՝ իրենք են փակելու ջրի ծորակները և զգուշացնելու բնակչությանը: