Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի․ Արամ Նավասարդյան (տեսանյութ)

Հարցման մասնակիցների  45,7%-ը տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: Ասում է  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը․

 «Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»։

Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել: «37,8%-ը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 45,3%-ը նշել է, որ պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 16,9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,- նշեց նա։

Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 1000 քաղաքացի:

Մանրամասները՝  տեսանյութում